• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Լորան Վոքիեի, ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի համատեղ մամուլի հայտարարությունը

20 հոկտեմբերի, 2022

Հոկտեմբերի 20-ին Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Լորան Վոքիեն, ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդես եկան համատեղ մամուլի հայտարարությամբ՝ սեպտեմբերի 13-ից 14-ը ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի և դրա հետևանքների, Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի և Հայաստանի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության, ինչպես նաև ռեգիոնի և Սյունիքի մարզի միջև գործընկերության հաստատման մտադրության վերաբերյալ։

Իր խոսքում դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն հայտնեց Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Լորան Վոքիեին և ռեգիոնի ողջ խորհրդին մշտապես Հայաստանի և Արցախի կողքին լինելու համար և այս համատեքստում բարձր գնահատեց նախագահ Վոքիեի՝ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի պայմաններում Սյունիքի մարզի հետ գործընկերության հաստատման հանձնառությունը։

Միջոցառման արդյունքներով ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Լորան Վոքիեն ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի և Ֆրանսիական Հանրապետության Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև գործընկերության մտադրության մասին» հայտարարություն։

Նույն օրը Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի շրջանային խորհուրդը լիագումար նիստի ընթացքում ընդունեց «Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնը Հայաստանի կողքին է» խորագրով գործողությունների ծրագիր, որով խորհուրդը խստորեն դատապարտում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան և իր անվերապահ աջակցությունն ու ողջ համերաշխությունն է հայտնում Հայաստանին և հայ ժողովրդին։ Նշված ծրագրով նախատեսվում է նաև Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի կողմից տարբեր միջոցառումների շրջանակներում ընդհանուր 300 հազար եվրո գումարի հատկացում՝ հակամարտության հետևանքների հաղթահարման հարցում Հայաստանի բնակչությանն աջակցելու նպատակով։ Ծրագրի իրագործման կարևոր բաղադրիչ է նաև ՀՀ Սյունիքի մարզի և Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև գործընկերության հաստատումը։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: